Ո՞րտեղ մնաց իմ հին սերը,
Որ անցյալը գլորվեց,
Կորչել է իմ մերկ աշխարհը,
Կորչել է իմ սրտի մեջ։
Ո՞րտեղ մնաց իմ այն սերը,
Հետքը որտեղ թողեցի,
Դատարկ խոսքեր ու խոստումներ
Դու իմ սրտում թողեցիր։
Ո՞րտեղ մնաց իմ վարդերը՝
Արյան գույնով գիշերվա,
Իմ աչքերի արցունքները
Քո հետքերով կգնա։
Ո՞րտեղ մնաց իմ այն սերը,
Ինչու ձեռքիս չծաղկեց,
Վարդեր դարձած իմ ափերին
Գույնն արյանս մգեցրեց։
Ո՞ր անցյալը գլորվեցին
Արցունքները երազի,
Հետքեր թողած իմ օրերի
Պատմությունը գրեցին։
Ո՞րտեղ մնաց իմ հին սերը,
Ո՞ր վարդերը պարուրեց,
Ներկեց արդյոք արյան գույնով,
Թե՞ ինձ նման թառամեց։
| Date: | 05.04.2020 |
| Բանաստեղծություններ Սեր | |
| Share: |