ԿԾԻԿ

Հին ու երկար այն օրերից,
Որ իմ կյանքն է ցած գլորում,
Այն կծիկն է իմ կարոտի,
Որից ես հույսն եմ հյուսում։

Հին խամրած իմ օրերում
Ես ոսկեշող սեր եմ գործել,
Կծիկ դարձած իմ կարոտից
Խամրել Է այն ու հեռացել։

Հին ու երկար իմ թելերից
Հոգուս միջին կտավ գործեք,
Իմ երազը կնշմարվի,
Արյան գույնով հետք կթողնի։

Իմ հուշերի գործվածքներում
Սիրո գույնը չի մակարդվում,
Իմ օրերն են լոկ մնացել,
Ինձ կարոտից կծիկ սարքել։

Հին ու խամրած քո խոսքերում
Իմ անունն է վայր գլորվում
Ինչպես մի հին կծկած կծիկ՝
Քո ձեռքերում խենթ խաղալիք։

Իմ գործվածքի անկյուններից
Արդյոք սեր է կախված մնում,
Թե՞ կծիկն է իր հետ տանում
Հին ու խամրած իմ օրերում։

Date: 05.04.2020
Բանաստեղծություններ
Share: