Ես ինչպե՞ս գրեմ կողոպտված սրտով,
անհույս թվացող անվախճան սիրով,
ո՞րտեղ ինձ գտնեմ և ո՞ր էջերում,
խոսքերով դատարկ ինձ եմ որոնում։
Էլ ի՞նչ ես գրեմ օտար հայացքով,
երբ կյանքն է ծաղրում ծափ ու ծիծաղով,
սիրտս դատարկ է, գրել չեմ ուզում,
գիրս Գոհար չէ ճմրթված կյանքում։
Չեմ ուզում ապրել ինքնահոս կյանքով՝
դատարկ էջերին հույս շարադրելով,
անհույս թվացող օրը վախճանվում,
ինձ գարնան էջերի գիրկն է գլորում։
Ես ինչպե՞ս գրեմ հույս ու հավատով՝
դարդս էջերին ու քամուն տալով,
դարդեր ու ամպեր իրար խառնվում,
իմ հոգին գրկում ու լաց են լինում։
Դե եկ ու ապրիր առանց գրելու,
կյանքիդ տողերը դատարկ թողնելու,
այն թերթերը որ քամին է տանում
այլևս երբեք չի վերադառնում։
Ես ինչպե՞ս գրեմ հույս ու հավատով,
որ ետ կգան կորած խոսքերը բոլոր,
կողոպտված սրտով ոչինչ չեմ ուզում
անհույս թվացող իմ այս տողերում։
| Date: | 05.04.2020 |
| Բանաստեղծություններ Մտորումներ | |
| Share: |