Խոսեք, լսենք Հայերեն
Արարատյան այդ լեզուն,
Հնչում է ինչպես աղոթք
Պտտվում է վանքերում։
Սիրեք խոսել Հայերեն
Այս հին ոսկեշատ լեզուն,
Որ սրեր է դիմադրել
Ու անխաթար մեզ հասել։
Սեպագրված քարերին
Քարերը լույս են տվել,
Մոլորության ճամփեքին
Ճիշտ ուղով է մեզ տարել։
Այլ լեզուներ ես գիտեմ
Որ կորչել են աշխարհից,
Մագաղաթներ, մատյաններ
Նրա փայլը չի խամրել։
Խոսեք, խոսեք Հայերեն
Տեսեք ինչ լավ է հնչում,
Կոմիտասյան տաղերում
Ինչպես սերը սրտում։
Աղոթք արեք Հայերեն
Թե նեղ լինեք օրերում,
Աղոթքը տեղ կհասնի
Բայրոնը չէր սխալվում։
| Date: | 27.10.2018 |
| Բանաստեղծություններ Մտորումներ | |
| Share: |