[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Ինչու է իմ սիրտը կանչում
Երբ գարունը մոտ է լինում,
Ոչինչ չունեմ էս աշխարհում
Արցունքներ են իմ վարդերում։
Ինչու են իմ վարդը պոկում
Սրտիս վրա սպի է մնում,
Երբ գարունը մոտ է լինում
Ես քո ցավից լաց եմ լինում։
Քո կարոտն է իմ երազում
Իսկ վարդերս լուռ են մնում,
Երբ գարունը մոտ է լինում
Նրանք ինձ քեզ պես են ժպտում։[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Ինչու եք ինձնից վարդը տանում
Ոչինչ չունեմ ես աշխարհում,
Թեկուզ անցնի հազար գարուն
Մեկ է սերը չի թառամում։
Ինչու է իմ սիրտը կանչում
Երբ գարունն է դուռս թակում,
Բայց առանց քեզ էլ ինչ գարուն
Միայն մի սեր երազներում։
Արցունքներ են իմ վարդերում
Իսկ դու չկաս իմ ափերում,
Ինչու ես իմ սիրտը տանում
Ոչինչ չունեմ ես աշխարհում։[/vc_column_text][/vc_column][/vc_row]
| Date: | 27.10.2018 |
| Բանաստեղծություններ Բնություն Սեր | |
| Share: |