ԻՄ ՊԱՐՏԵԶՈՒՄ

Ապրիր ինձ հետ, սրտիս կողքին

Երջանկություն ինձ հաղորդիր,

Ես իմ հոգին քեզ կթողնեմ

Ինչպես մի վարդ քո պարտեզին։

 

Ես կթողնեմ, կհեռանամ

Երբ որ մահը ինձ կհասնի,

Թե դրախտը ինձ արգելեն

Քո սերն ինձ տուն կլինի։

 

Թե երազում ինձ այցի գաս

Դուռս միշտ բաց կլինի,

Սակայն ինչպես ամեն երազ

Սիրտս նորից կկոտրվի։ Ապրիր ինձ հետ իմ պարտեզում

Վարդերս չեն թառամի,

Առանց սիրո ոչ մի պարտեզ

Գարնանը չի կանաչի։

 

Երբ ինձ գտնես քո երազում

Դա իմ դրախտը կլինի,

Ինչպես բացված վարդ պարտեզում

Դու ապրում ես իմ հոգում։

 

Ապրում ես դու իմ վարդերում

Իմ սիրտը դու մի կոտրիր,

Ես դրախտը չեմ երազում

Իմ երազն է վարդագույն։

Date: 27.10.2018
Բանաստեղծություններ Բնություն Սեր
Share: