Ճախարակ
Երաժշտությունը՝ Լիլիթ Բլեյանի, Խոսք՝ Դավիթ Պողոսյանի, կիթառահար՝ Տիգրան Տեր-Ստեփանյան։ Կատարում է Լիլիթ Բլեյանը:
Ուզում եմ մի փոքր մեջբերում անել Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա պատմում է «Ճախարակ» երգի ստեղծման նախապատմությունը:
Եթե ինձ մի քիչ հետևել եք, գիտեք, որ ուրիշի խոսքերի վրա /Չարենցին չենք հաշվում/ երգեր չեմ գրում – էդպես ա հիմա, բառերի հետ հա կռիվներ ունեմ։ Ու երբ ընկերուհիս ասաց – մի տղա կա, ուզում ա, որ իր բանաստեղծությունների վրա փորձես երգ գրել, ես էդ իմ մշտական տեքստն իրեն ասացի։ Հետո նայեցի Դավթի ու իր զարմանալի, պայծառ, հրաշք ընտանիքի մասին հաղորդումը ու հասկացա, որ շտապել եմ իմ էդ տեքստն ասելիս։ Ու հասկացա, որ ոնց էլ լինի, բանաստեղծությունների մեջ կգտնվի էնպիսի մեկը, որը երգ կդառնա։ ՈՒ սկսեցինք ես ու Դավիթը որոնել էդ բանաստեղծությունը։ Կային իր գրածների մեջ էնպիսիք, որ ինձ ավելի հարազատ թվացին, բայց երգն ունի իր պահանջները, ու հենց Ճախարակը գտավ իրեն յութուբի ալիքներում :))
Երգը գրվեց միանգամից, բայց քանի որ ձայնագրության ժամեր էինք վերցրել ավելի ուշ, որոշեցինք սպասել ու ստուդիայում ձայնագրել։ Ապրի Տիգրանը, որ էլի բլից նվագակցեց, ու հիմա ունենք էսպիսի մի գրեթե «լայվ» ձայնագրություն, լրացուցիչ չենք աշխատել վրան, հենց իր «բնական» վիճակով էլ տալիս ենք ձեզ, որ լսեք, պտտեք, սիրեք։
Մեկնաբանություններում կտեղադրեմ հաղորդման հղումը, որ դուք էլ իմանաք, թե ինչ լուսավոր մարդկանց հետ եք ապրում նույն քաղաքում։– Լ. Բլեյան
