ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Ես անցել եմ կամուրջները

Վերադարձը չեմ գտել,

Ուր է հիմա իմ անցյալը

Որտեղ եմ այն կորցրել։

 

Այրել են իմ կամուրջները

Այրել անգութ կրակով,

Ինչպես գտնեմ ուղիները

Մոխիր դարձած հուշերով։

 

Ես փնտրում եմ հին կամուրջը

Երազներն իրար կապող,

Սերը ասես մի կամուրջ է

Հոսող գետի վրայով։ Ես անցել եմ կամուրջները

Անցել եմ իմ սայլակով,

Կամուրջները լոկ հուշեր են

Ճակատագրի երկայնքով։

 

Դե բաց արեք կամուրջները

Կյանքս կանցնի սայլակով,

Ինչպես գտնեմ իմ երազը

Որ այրեցին կրակով։

 

Ես անցել եմ կամուրջները

Անցել եմ իմ հուշերով,

Անհետ կորած երազները

Այրում են ինձ կրակով։

Date: 27.10.2018
Բանաստեղծություններ Սեր
Share: