ԵՐԱԶ

[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Մի անսովոր ինչ‑որ մի բան

Տանջում է ինձ ամեն վայրկյան,

Սիրող սրտիս զարկի ներքո

Առավոտից մինչ երեկո։

 

Այնուհետև երազ դառնում

Ու գիշերը ինձ ուղեկցում,

Ոչ քուն ունեմ, ոչ էլ դադար

Ինչպես մի խենթ, խենթ խելագար։

 

Մոլորություն իմ ափերում

Որն է ուղին, ուր է տանում,

Մի անսովոր, ինչ‑որ մի բան

Այրում է ինձ ամեն վայրկյան։[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Երկու մարմին, մեկ մերկություն

Ինձ կորցրել, քեզ եմ փնտրում,

Թէ ամպերում երազն է սա

Փարվիր դու ինձ մեղմիկ ասա։

 

Սա երկինքն է այսուհետև

Չկան այստեղ լոկ խոտումներ,

Բայց անսովոր ինչ‑որ մի բան

Ասում է նա ինձ ամեն անգամ։

 

Երկինքը պարզ առանց ամպեր

Ինչ ես այստեղ դու կորցրել,

Լսել եմ քո երգը սիրո

Սրտիս վերջին զարկի ներքո։[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Date: 27.10.2018
Բանաստեղծություններ Սեր
Share: