[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Էդ քո սերը իմ սրտում
Մի թռչուն է վանդակում,
Թև է առնում քո կանչից
Ու պտտվում անհանգիստ։
Բաց թողեք իմ աղավնուն
Սիրտս ճախրել է ուզում,
Սիրելը երկինքն է իմ
Թողել եմ այն ամպերին։
Երամները հերթով կանցնեն
Եվ ամպերը լաց կլինեն,
Իմ սերը քեզ կմնա
Սև կարապ դու մի գնա։[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Տես իմ հոգին թև է առել
Ու ճախրում է երկնքում,
Մանուշակյա շատ երազներ
Երամով են հեռանում։
Երամները անց կկենան
Բայց իմ սերը քեզ կմնա,
Միշտ երկաթյա վանդակում
Բաց թողեք իմ աղավնուն։
Սիրելը երկինքն է իմ
Գրված է հավքի թևին,
Ամպերը դարդս լսում
Ու ինզ հետ լաց են լինում։[/vc_column_text][/vc_column][/vc_row]
| Date: | 27.10.2018 |
| Բանաստեղծություններ Սեր | |
| Share: |