[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Այս ուղիներն ու՞ր են տանում
Ճակատագրի ճիշտ երկայնքով,
Երկաթգիծ են դարձել կյանքիս
Ճամփա տվեք դուք գնացքիս։
Ուր էլ տանեն ուղիները
Շոգեքարշով իմ այս կյանքի,
Թե կյանքս լոկ երկաթգիծ է
Սերն այստեղ շատ կաղմկի։
Հայացքով միշտ ուղեկցեք ինձ
Գուցե ուժ տա այն իմ գնացքին,
Երկաթգծերն իմ այս կյանքի
Ինձ այլևս ետ չեն բերի։[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Ետ չեն բերի քանի դեռ կան
Հայացքները ատելության,
Կյանքը չունի կայարաններ
Որտեղ պետք է արգելակել։
Միթե կյանքը երկաթգիծ է
Անավարտ ու անծայրածիր,
Սերը միայն աղմկում է
Երջանկության կամուրջներին։
Ուր էլ տանեն ուղիները
Ճակատագրի երկաթգծով,
Երկար է շատ կյանքի ուղին
Աղմկում է գնացքը իմ։[/vc_column_text][/vc_column][/vc_row]
| Date: | 27.10.2018 |
| Բանաստեղծություններ Մտորումներ Սեր | |
| Share: |