[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Թող թիկնեմ քեզ հոգիս շոյիր,
Նուրբ լարերից ինձ նվագիր,
Ինչպես մի հին, հին թավջութակ
Հնչում եմ քո ձեռքերի տակ:
Իմ հին նոտան մի մոռացիր
Նուրբ լարերով ինձ կատարիր
Ռեքվիեմ է սա, թե սիմֆոնիա
Նոտաներում սեր է առկա:
Թող թիկնեմ քեզ հոգիս փարեմ,
Քո շոյանքից պիտի երգեմ,
Սիրուց մաշվել հին եմ դարձել
Նոտաներներ են լոկ մնացել:[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Շոյիր դու ինձ քո ձեռքերում՝
Քեզանով եմ ձայնս առնում
Ակորդները այս խոսքերի,
Մեզ միասին պիտի պահի:
Ունեմ լարեր հին ու խամրած
Ձայն չեն տալիս նոտա դարձած
Ձեռքդ մեկնիր հոգուս հասիր
Այս բեմերում ինձ նվագիր:
Թող թիկնեմ քեզ հոգիս փարեմ
Ես քո ձեռքին սեր կթողնեմ
Ձայնս խամրած, լարս կտրած,
Սա է սերս գործիք դարձած:[/vc_column_text][/vc_column][/vc_row]
| Date: | 26.10.2018 |
| Բանաստեղծություններ Սեր | |
| Share: |