Ջահել տղերքն ու՞ր են գնում
Երգ ու պարով, ավտոմատով,
Ախր կանայք լաց են լինում
Փեշին տալով, ափսոսալով։
Ջահել տղերք ու՞ր եք գնում
Արիաբար ու քաջ սրտով,
Արևն արդեն մայր է մտնում
Վերադարձեք փառք ու պատվով։
Հերոս ջահել տղերքն ընկան
Էն դաշտերում կակաչ դարձան,
Ամեն գարուն երբ որ բացվի
Ձեր անունը պիտի կանչի։
Ձեզ մահ չկա գերեզմանում
Հայրենիքի հզոր որդիք,
Անուն ունեք մեր սրտերում
Ղողանջում է հին զանգերում։
Մահից մենք չենք վախենում
Մեր անցյալն է դա վկայել,
Այս անառիկ մեր հողերում
Թուրքը երբեք ոտք չի դրել։
Ջահել տղերքն ու՞ր են գնում
Մայրամուտի խաղաղ ճամփով,
Հանգիստ է մեր սուրբ հողերում
Որ լվացիք արյան գնով։
| Date: | 06.02.2017 |
| Fighting Poems | |
| Share: |
Ջահել տղերքն ու՞ր են գնում
Երգ ու պարով, ավտոմատով,
Ախր կանայք լաց են լինում
Փեշին տալով, ափսոսալով։
Ջահել տղերք ու՞ր եք գնում
Արիաբար ու քաջ սրտով,
Արևն արդեն մայր է մտնում
Վերադարձեք փառք ու պատվով։
Հերոս ջահել տղերքն ընկան
Էն դաշտերում կակաչ դարձան,
Ամեն գարուն երբ որ բացվի
Ձեր անունը պիտի կանչի։
Ձեզ մահ չկա գերեզմանում
Հայրենիքի հզոր որդիք,
Անուն ունեք մեր սրտերում
Ղողանջում է հին զանգերում։
Մահից մենք չենք վախենում
Մեր անցյալն է դա վկայել,
Այս անառիկ մեր հողերում
Թուրքը երբեք ոտք չի դրել։
Ջահել տղերքն ու՞ր են գնում
Մայրամուտի խաղաղ ճամփով,
Հանգիստ է մեր սուրբ հողերում
Որ լվացիք արյան գնով։
| Date: | 06.02.2017 |
| Բանաստեղծություններ Պայքար | |
| Share: |