Պարուհի

[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Պարի՛ր ինձ հետ, իմ հոգու հետ
Այս երազի դահլիճում,
Որտեղ միայն երեկոյան
Սիրո երգն է միշտ հնչում:

Պարի՛ր այնտեղ պարտեզի մեջ վարդերի,
Ու իմ սերը մի տեսիլքով կայցելի:
Ծնկի իջած ես քո ձեոքը կխնդրեմ
Պարի վերջում քեզ իմ կրծքին կսեղմեմ:

Պարի՛ր, պարիր իմ հոգու հետ դու, պարի՛ր,
Անվերջ-անվերջ խելակորույս պտտվի՛ր,
Այս երազը թող մի քիչ էլ երկարի,
Սիրում եմ քեզ, ի՛մ գեղեցիկ պարուհի:

[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Պարի՛ր ինզ հետ, ի՛մ գեղեցիկ պարուհի,
Փոքրիկի պես ինձ քո գրկում օրորի՛ր,
Քո հետ պարը, որ ես սեր եմ անվանում,
Նուրբ արվեստ է բեմադրված այս բեմում:

Պարի՛ր ինձ հետ, իմ հոգու հետ, պարուհի՛,
Կրկին անգամ թող իմ հոգին քեզ փարվի,
Ծնկի իջած, սիրտս լցված քեզ կասեմ
Իմ սերը քեզ, իմ սերը քեզ, պարուհի՛:[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Date: 05.02.2017
Love Nature
Share: