[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Իմ հուշերից երբ հեռանաս
Նոր գունազարդ աշխարհ գտնես,
Մի հայացք թող իմ երկնքում
Հին ամպերս լաց են լինում։
Լաց են լինում ու խռովում
Էլ չենք բերի մենք քեզ գարուն,
Ամպը ինչպե՞ս թողնի գնա
Հին պարտեզս կչորանա։
Կչորանա, կթառամի
Եղրևանին էլ չի բացվի,
Առանց ծաղիկ դե էլ ինչ սեր
Լոկ ուշացած դատարկ խոսքեր։[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Իմ հուշերից թե հեռանաս
Քո ճամփեքից մի քար գտնես,
Գուցե դա իմ սիրտը լինի
Սիրահարված քեզ կկանչի։
Մի հայացք դու ինձ նետի
Գայթակղության ճամփի կեսից,
Իմ ամպերում այն կմնա
Մի կենարար անձրև դառնա։
Անձրևը գա ու հեռանա
Քարե սիրտս ծաղիկ դառնա,
Ինչպես բացված եղրևանի
Ամպը նորից չի խռովի։[/vc_column_text][/vc_column][/vc_row]
| Date: | 27.10.2018 |
| Բանաստեղծություններ Բնություն Սեր | |
| Share: |