[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Այս գարնանը ինձ սեր բերեք
Երազում եմ գիշեր ցերեկ,
Ես սիրով եմ աշխարհ եկել
Հին կամուրջս ո՞վ է այրել:
Սպիտակ ծաղկի գարուն բերեք
Երազ էր դեռ կյանքս երեկ,
Ովքեր հոգուս դուռն են թակել
Ահա սա եմ նրանց ասել:
Դուք իմ հոգին ամպին խառնեք
Անձրևի հետ ես ետ կգամ,
Այս գարնանը ինձ սեր բերեք
Մանուշակներ ես շաղ կտամ:
Այս գարնանը ինձ սեր բերեք
Հոգիս լուռ է գիշեր ցերեկ,
Կակաչն եմ ես արտի միջին
Միշտ հնազանդ քամու երգին:
[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Այո, նորից ինձ սեր բերեք
Որտեղ եմ ես դե ասացեք,
Երազ է սա թե կյանք արթուն
Հոգուս հասնում ետ է դառնում:
Այս խոսքերը գարնան նման
Թե արցունքներ լոկ կդառնան,
Սպիտակ ծաղիկն իմ ձեռքերի
Ով իր սիրով ինձնից կառնի:
Այս գարնանը ինձ սեր բերեք
Երազում եմ գիշեր ցերեկ,
Երազ էր դեռ կյանքս երեկ
Սպիտակ ծաղկի գարուն բերեք:[/vc_column_text][/vc_column][/vc_row]
| Date: | 06.02.2017 |
| Բանաստեղծություններ Բնություն | |
| Share: |
[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]Այս գարնանը ինձ սեր բերեք
Երազում եմ գիշեր ցերեկ,
Ես սիրով եմ աշխարհ եկել
Հին կամուրջս ո՞վ է այրել:
Սպիտակ ծաղկի գարուն բերեք
Երազ էր դեռ կյանքս երեկ,
Ովքեր հոգուս դուռն են թակել
Ահա սա եմ նրանց ասել:
Դուք իմ հոգին ամպին խառնեք
Անձրևի հետ ես ետ կգամ,
Այս գարնանը ինձ սեր բերեք
Մանուշակներ ես շաղ կտամ:
Այս գարնանը ինձ սեր բերեք
Հոգիս լուռ է գիշեր ցերեկ,
Կակաչն եմ ես արտի միջին
Միշտ հնազանդ քամու երգին:
[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]Այո, նորից ինձ սեր բերեք
Որտեղ եմ ես դե ասացեք,
Երազ է սա թե կյանք արթուն
Հոգուս հասնում ետ է դառնում:
Այս խոսքերը գարնան նման
Թե արցունքներ լոկ կդառնան,
Սպիտակ ծաղիկն իմ ձեռքերի
Ով իր սիրով ինձնից կառնի:
Այս գարնանը ինձ սեր բերեք
Երազում եմ գիշեր ցերեկ,
Երազ էր դեռ կյանքս երեկ
Սպիտակ ծաղկի գարուն բերեք:[/vc_column_text][/vc_column][/vc_row]
| Date: | 06.02.2017 |
| Nature Poems | |
| Share: |